ՌԴ-ում ապրող հայ վարորդների հարցը լուծվեց
Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացները կարող են աշխատել Ռուսաստանում որպես վարորդ ազգային վկայականով, ընդլայնվել է: Այս մասին գրում է Novienovosti.ru-ն:
Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման մասին: Բացի բելառուսական և ղրղզական վկայականներից Ռուսաստանում կճանաչեն Հայաստանում և Ղազախստանում տրված վարորդական իրավունքները:
Ուզբեկստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Թուրքմենիայից, Տաջիկստանից և Ադրբեջանից վարորդներին նախկինի պես պետք է ՌԴ-ում քննություն տան և ռուսական վարորդական իրավունք ստանան, որպեսզի աշխատեն երկրի տարածքում: