Մարդիկ փորձում են թաց շորերով ու բահերով կրակը հանգցնել. ինչու այդ մեքենաներով չեն ապահովում ջրի անդադար մատակարարումը
Ես հրշեջ չեմ ու նեղ մասնագիտական հարցերի մասին իհարկե չեմ կարող բան ասել, բայց տարրական բաներ կան, որ չեմ հասկանում, թե ինչու չեն կատարվում: Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու մի քանի օրում հասկացանք, որ մեզ ինքնաթիռ է պետք ու պարզեցինք, որ մենք այն չունենք:
Տեղում արված տեսանյութերում տեսնում ենք թե ինչպես է խոտը վառվելով հասնում ծառերին ու այն հանգցնելու համար ջուր չկա ուղղակի: Մարդիկ փորձում են թաց շորերով ու բահերով դրանք հանգցնել: ՊՆ-ն ունի բավականին մեծ քանակի ջրատար մեքենաներ (առանձին զորամասեր կան, որոնք տասնյակներով ունեն): Կան նաև մասնավոր ընկերություններ, որոնք կարող են տեխնիկա տրամադրել ջրի մատակարարման համար: Ինչո՞ւ այդ մեքենաներով չեն ապահովում ջրի անդադար մատակարարումը կրակի ավելի թույլ հատվածներ: Որից հետո ԱԻՆ աշխատողների, ոստիկանների, թիկունքի զորամասերի զինվորների ու իհարկե կամավորների միջոցով կարելի է գոնե դրանց դեմը առնել:
Չեմ հասկանում հույսներս ինչի վրա ենք դրել:
Դավիթ Գևորգյան. Ֆեյսբուք