Թուրքիայի նախագահին չեն հրավիրել
Թուրքիան երեկ ուղեծիր է արձակել իր Göktürk-2 արբանյակը: Այն արձակվել է Չինաստանից՝ Գոբի անապատում գտնվող Jiuquan տիեզերակայանից: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հրավիրված չի եղել այդ միջոցառմանը, չնայած այն հանգամանքին, որ հրավիրվածների թվում եղել է Թուրքիայի վարչապետը:
Թուրքիայի Արդյունաբերության նախարարությունում խուսափելով հարցի պատասխանից ասել են, որ արարողությունը կազմակերպվել է Տիեզերական տեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի և TUSAŞ ընկերությունների կողմից:
Չանկայի պալատում մտահոգություն են հայտնել՝ այս միջադեպի կապակցությամբ: