Նյու-Յորքում Թրամփի դեմ բողոքի ցույց է անցկացվել. կան ձերբակալվածներ
Նյու-Յորքում ցուցարարները բողոքի ակցիա են իրականացրել Թրամփի դեմ: Այս մասին գրում է «NBC News»-ը:
Ցուցարարները բողոքել են Վիրջինիա նահանգում տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 33 մարդու վիրավորվելուց և մեկ մարդու մահվանից:
Ցուցարարները վանկարակել են «Դուք ձեր ձեռքերին արյուն ունեք», մեղադրելով Թրամփին ռասիստ լինելու մեջ:
Ոստիկանները ձերբակալել և բերման են ենթարկել մի քանի ակտիվիստների: Կալանավորվել է առնվազն 3 մարդ:
Բողոքի ակցիան համընկնում է Թրամփի՝ երդմնակալությունից հետո առաջին անգամ իր հայրենի քաղաք այցելելու հետ: