Դքսուհի Քեթրինը որոշել է ծննդաբերել հիպնոսի ազդեցության տակ
Մինչ դքսուհի Քեթրինն ու արքայազն Ուիլյամը գաղտնի են պահում իրենց առաջնեկի ծննդյան մանրամասները, լուրեր են պտտվում, թե դքսուհի Քեթրինը որոշել է ծննդաբերել հիպնոսի ազդեցության տակ:
Հաղորդվում է, որ այդ եղանակով Քեթրինը հույս ունի ծննդաբերել բնական եղանակով` միաժամանակ խուսափելով ցավերից:
Բուքինգհեմյան պալատն այս լուրերը մեկնաբանել է ճիշտ այնպես, ինչպես մինչ այդ շրջանառվող բոլոր շշուկերը:
«Մենք բարձր ենք գնահատում սպասվելիք ուրախ իրադարձությունը, սակայն կան հարցեր որոնք վերաբերում են միայն դքսուհուն»: