Շիրակի մարզում ժամկետային զինծառայողին կախված են գտել
Օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղում ժամկետային զինածառայող են կախված գտել: Այս մասին տեղեկությունները հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:
Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել զորամասից դուրս՝ հարազատներից մեկի տանը: