Քիմ Քարդաշյանը գործնական հանդիպմանը կիսամերկ էր գնացել (լուսանկարներ)
Թափանցիկ և կիսաթափանցիկ իրերը, ինչպես հայտնի է, հատուկ տեղ ունեն Քիմ Քարդաշյանի զգեստապահարանում: Դրանց մասին «Քարդաշյանների ընտանիքը» շոուի աստղը հազվադեպ է մոռանում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Պապարացցիները Քիմին լուսանկարել են Լոս Անջելեսում, երբ նա փողոցով քայլելիս է եղել՝ գործնական հանդիպումից վերադառնալիս: Պետք է ասել, որ «գործնական հագուկապ» ասվածը նա այլ կերպ է գուցե մեկնաբանել՝ այդ օրը կիսաթափանցիկ տոպ հագնելով: Կերպարը Քիմը լրացրել է պայուսակով:
Այդ տեսքով նա թիկնապահների ուղեկցությամբ անցել է լուսանկարիչների կողքով, ովքեր շտապել են անմահացնել նրան: