Արտակարգ պատահար Փարիզի մոտ. մեքենան մխրճվել է պիցցերիայի մեջ
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ Փարիզի արվարձաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան ներխուժել է պիցերիա: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նախնական տվյալներով՝ մեկ մարդ է մահացել, ութ մարդ վիրավորվել է: Պատահարի հետևանքով փոքրիկ աղջիկ է մահացել՝ 8 տարեկան:
«Интерфакс» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է, այժմ նրան հարցաքննում են ոստիկանության աշխատակիցները:
Նշվում է, որ վարորդը դիտմամբ է նման քայլի դիմել: