«iPhone 7 Plus»-ը կրկին էժանացել է Ռուսաստանում
Ռուսաստանում իջել է «Apple»-ի «iPhone 7 Plus»-ի գինը: Համաձայն վերլուծական ընկերության տվյալների՝ վաճառքի մեկնարկից հետո սարքավորման գինն ընկել է մեկ երրորդով: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Այս պահին գնորդների համար ձեռնտու գներ կարելի է տեսնել Մոսկվայի շուկաներում և Սանկտ Պետերբուրգում: Այդ քաղաքներում մեծ մրցակցություն է, դրա համար ջաջեթների գները շատ ավելի մեծ արագությամբ են փոփոխվում: Այսպես, կապերի որոշ սրահներում «iPhone 7 Plus»-ը կարելի է ձեռք բերել 44 000 ռուբլով:
Հիշեցնենք, որ «Apple»-ի սարքավորումները միակը չեն, որոնք զեղչով են վաճառվում: «Խնձորային» ընկերության գլխավոր մրցակից «Samsung» ընկերության սմարթֆոնները ևս էժանացել են: