Հետաքրքիր փաստեր գրքերի և ընթերցանության մասին
Երբ կարդում ես հորանջի մասին, ինքդ սկսում ես հորանջել:
Նախկինում գրքերը դարակներում շարվում էին հակառակ ուղղությամբ` կազմով դեպի պատը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 4-6 տարեկան հասակն առավել բարենպաստ տարիքն է երեխային կարդալ սովորեցնելու համար: 6-7 տարեկանից հետո կարդալ սովորելն ավելի բարդ է:
Մարդիկ, միջին հաշվով, շաբաթական 6.5 ժամ են ծախսում ընթերցանության վրա:
Յելի համալսարանի ուսումնասիրությունների համաձայն` երրորդ դասարանում վատ կարդացող երեխաների երեք քառորդը շարունակում է մնալ նույնը միջին դպրոցում:
Բոլոր գրքերի 68 տոկոսը գնում են կանայք:
Ընթերցողների մեծ մասը կորցնում է հետաքրքրությունը գրքի հանդեպ արդեն 18-րդ էջից: