ԶԼՄ-ները քննարկում են Կանդելակիի՝ «Матч ТВ»-ից հեռանալու մասին լուրը
Երկու օր է՝ ռուսական ԶԼՄ-ները քննարկում են թեժ լուրը. Թինա Կանդելակին հեռանում է «Матч ТВ»-ից, որտեղ գլխավոր պրոդյուսերի պաշտոնն էր զբաղեցնում: Ասում են, թե իբր 41-ամյա մեդիաաստղին հեռացրել են աշխատաքից սպորտային ալիքի ցածր վարկանիշի պատճառով: Վերջերս հեռուստաընկերությունը լքել են միանգամից մի քանի աշատակիցներ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Համացանցի օգտատերերը սկսել են մտածել, որ Թինան պարզապես հղի է, դրա համար էլ լքում է ընկերությունը:
Որոշ լրատվականներ հաղորդում են, որ Կանդելակիի հրաժարականի մասին շշուկները վաղուց են պտտվում, դրա համար այս նորությունը զարմանք չի հարուցել ոչ մեկի համար, բացի հենց իր՝ Կանդելակիի համար, ով արդեն հերքել է իր հեռացումը հեռուստտաընկերությունից:
«Ինձ հետ զրույցի ընթացքում Թինան ասաց՝ չեմ հեռանում»,- «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Վենեդիկտովը գրել էր թվիթթերյան իր էջում: