Սառը օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սառը օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է:
Այսօր 19:30 սահմաններում օդի ջերմաստիճանը երեկվա նույն ժամի հետ համեմատ նվազել է 3-4 աստիճանով: Նաև նկատվում է հարաբերական խոնավության բարձրացում, օդում խոնավությունը ավելացել է 15-20 տոկոսով»