Սերբիան առաջարկում է կիսել Կոսովոն
Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Բալկաններում: Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը Կոսովոյի ապագայի վերաբերյան հոդված է հրապարակել «Novosti» թերթում, որտեղ ընդունել է Կոսովոյի վերաբերյալ սերբական իշխանությունների՝ «Կոսովոն՝ սերբական տարածք է» քաղաքկանության ձախողումը և առաջարկել է 2008 թ-ի փետրվարի 17-ին արևմուտքի ջանքերով Սերբիայից անկախացած երկրամասը բաժանել երկու մասի:
Հյուսիսային Կոսովոն, որը բնակեցված է սերբերով պետք է անցնի Սերբիային, իսկ ալբանաբնակ շրջանները ստանան անկախություն: Բացի այդ Դաչիչը նաև առաջարկում է ինքնավարություն տրամադրել Կոսովոյի տարածքում կոմպակտ սերբերով բնակեցված բնակավայրերին և միջնադարյան սերբական վանական համալիրներին,ինչպես օրինակ՝ Աֆոնի վանական համալիրը Հունաստանում:
Փորձագետների կարծիքով Արևմուտքը և ԱՄՆ-ն,որոնք կանգնած են Պրիշտինայի մարիոնետային կառավարության թիկունքում չեն համաձայնի Դաչիչի պլանի հետ,քանի որ մինչ այդ էլ հայտարարել են, որ դեմ են Կոսովոյի մասնատմանը:
Հիշեցնեմ, որ 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին Սերբիան տուժեծ իր ռուսամետ քաղաքականության պատճառով, իսկ թուլացած Ռուսաստանն էլ, որը ղեկավարվում էր դավաճաններով վխտացող կառավարության կողմից չօգնեց Հարավսլավիային, որի մասնատումից հետո, Արևմուտքը, Թուրքիան և ԱՄՆ-ն կոնկրետ անցան Սերբիայի մասնատմանը:
Արդյունքում, Սերբիան 2008 թ-ին կորցրեց Կոսովոն, որը պատմանակն սերբական տարածք լինելով Հարավսլավիայի նախկին ղեկավար Իոսիֆ Բրոզ Տիտոյի կոպիտ սխալի պատճառով բնակեցվեց մահմեդական ալբանացիներով, որոնք մասսայաբար փախչում էին Ալբանիայից՝ փրկվելով տեղի բռնակալ Էնվեր Հոջայի հալածանքերից: Ժամանակի ընթացքում Կոսովոյում կազմող ալբանացիները դարձան պարզ մեծամասնություն և սկսեցին Ալբանիային միավորվելու մասին խոսել: Ալբանացիների ծրագրերը համընկնում էին ԱՄՆ-ի, Գերմանիայի և Թուրքիայի ծրագրերի հետ:
Վերջին երկուսը պատմականորեն գրեթե միշտ ներկա են եղել Բալկաններում և շատ մեծ հրճվանով անցան ուղղափառ Սերբիայի մասնատմանը: Սերբերի համար Կոսովոյի կորուստը նաև հոգեբանական և պատմական ծանր հարված է:
Կոսովոն սերբերի միյան սովորական տարածք չէ: Մինչև 2008 թ-ը այնտեղ է գտնվել Սերբական ուղղափառ եկեղեցու պատրիարքի նստավայրը՝ Պեչ քաղաքում: 1389 թ-ին Կոսովոյի դաշտում տեղի է ունեցել սերբական և թուրքական զորքերի միջև ճակատամարտը, որը չնայած ավարտվել է սերբերի պարտությամբ, բայց այն հանդիսանում է սերբական ազգային միասնության սիմվոլ: Պրիշտինա և Պրիզրեն քաղաքներում են գտնվում նաև սերբ թագավորների պալատները:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք