Մոսկվայում հայ խանութպան է սպանվել
Մոսկվայում դանակահարության հետևանքով 69-ամյա հայ է մահացել՝ Լյով Քամալյանը։ Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը:
Դեպքը տեղի է ունեցել «Ռյազանսկի պրոսպեկտ» մետրոյից ոչ հեռու տեղակայված առևտրի կետերի մոտ։ Այնտեղ մոտեցել են 3 երիտասարդներ, ովքեր ականատեսների խոսքով՝ եղել են ոչ սթափ վիճակում։ Այդ ժամանակ ՀՀ քաղաքացին մաքուր օդ շնչելու համար դուրս էր եկել և նստել իր գարեջրի կրպակի առջև։ Ագրեսիվ երիտասարդները անհասկանալի պատճառով սկսել են վիճաբանել հայի հետ, որից հետո դանակով հարվածել նրա սրտին։
Վերջինս տեղում մահացել է: Հանցագործների երկրորդ զոհն է դարձել կրպակի հաճախորդ՝ 36-ամյա ղրղըզ Նուրիկ Մունդուզովը։ Նրան նույնպես սպանել են սրտին դանակի հարված հասցնելով։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։ Նրանք եղել են զինվորական կոշիկներով։ Ենթադրվում է, որ նրանք եղել են սքինհեդներ, որոնց հատուկ է զինվորական կոշիկներ կրելը։