Տղամարդը տարիներ շարունակ բռնաբարել է սեփական մանկահասակ 4 երեխաներին
Վոլգոգրադի մարզում 37-ամյա մանկապզծին դատապարտել են 24 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
2006թ-ից նա իր 4 անչաձահաս երեխաների հանդեպ սեռական ոտնձգություն է իրականացրել: Նա պարբերաբար բռնաբարել է իր 4-ամյա դստերը: Այս բռնության զոհն են դարձել նաև նրա մյուս երեք անչափահաս երեխաները՝ 10 և 8 տարեկան աղջիկները և 13-ամյա որդին:
Բռնությունների ժամանակ երեխաների մայրը եղել է կողքի սենյակում, սակայն նա դատավարության ողջ ընթացքում պնդել է, որ տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում կողքի սենյակում:
Մանկապիղծը բացահայտվել է իր սեփական սխալի շնորհիվ: Նա ոստիկանությունում դիմում է ներկայացրել և նշել, որ իր ավագ դուստրը սեռական հարաբերությունների մեջ է դասընկերների հետ: Նշանակվել է բժշկական հետազոտություն, որի ընթացքում պարզվել է, որ աղջիկը արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում է սեռական կյանքով:
Հայրը նախաքննության ընթացքում ընդունել է իր մեղքը: Նրա մեղքը հաստատել են նաև երեխաները, որոնք հոգեբանի ուղեկցությամբ հարցաքննվել են: