Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում հայկական եկեղեցի է օծվել, որի երեսպատման համար Հայաստանից 250 տոննա տուֆ է բերվել (տեսանյութ)
Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում նախօրեին օծվել է ՍԲ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի կառուցումը տեղի հայերի ջանքերով մոտ 10 տարի է տևել:
Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, հայկական ճարտարապետության ավանդույթներն ամփոփող սրբավայրի բարձրությունը 37 մետր է, երեսպատման համար Հայաստանից 250 տոննա տուֆ է բերվել:
Վլադիմիրի երկրամասում մոտ 30 հազար հայ է ապրում:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքերով, Ռուսաստանում այս պահին 47 հայկական եկեղեցի է գործում: