Բիգ-Բենը 4 տարով «կլռի»
Վեստմինտերյան պալատի աշտարակի ժամացույցը, որն ավելի հայտնի է որպես Բիգ-Բեն, Օգոստոսի 21-ից «կլռի» վերանորոգման աշխատանքների հետ կապված: Այս մասին հայտնում է «Reuters.ru»-ն: Վերանորոգման աշխատանքները կտևեն 4 տարի:
Մուրճիկները, որոնք հարվածել են 14-տոննայանոց զանգին ավելի քան 157 տարի, ժամացույցից կապամոնտաժվեն: Զարկերը կլսվեն միայն չափազանց կարևոր իրադարձությունների ժամանակ, օրինակ՝ Ամանորին:
Եղիսաբեթի 96 մետրանոց աշտարակը համարվում է Բրիտանիայի ամենաշատ լուսանկարվող շինությունը: