Հայաստանը «Խոսրովի արգելոց»-ում հրդեհը մարելու համար դիմել է Ռուսաստանի օգնությանը
Հայաստանը «Խոսրովի արգելոց»-ում հրդեհի մարման աշխատանքներին օժանդակելու նպատակով դիմել է Ռուսաստանի օգնությանը և մասնագիտացված ինքնաթիռներ խնդրել: Այս մասին հայտնում է «РИАНовости»-ն:
«Հայաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով տրամադրել մասնագիտացված ինքնաթիռ՝ պետական արգելոց համարվող «Խոսրովի անտաում» հրդեհի մարման աշխատանքներին օժանդակելու համար»,- այս մասին հայտել է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ներկա պահին ինքնաթիռի Հայաստան ուղարկման համար տարվում են նախապատրաստական աշխատանքներ: