Մեր հասարակությունը խորապես հիվանդ հասարակություն է. կարճ ասած՝ գժանոց բաց երկնքի տակ
Հայերի համար ճարպիկ մարդը հասարակական կարգը խանգարող, օրենքը շրջանցող մարդն է, իսկ պետականություն ունեցող ազգերի մոտ ճարպիկ մարդը կարգն ու օրենքը խաղտողներին լավագույնս պատժողն է:
Անկարգությունը մեր ժողովրդի մեջ ամենուրեք է. մեքենա վարելուց սկսած, մարդկանց հետ շբվելուց, բիզնես անելուց և այլն: Յուրաքանչյուրը ձգտում է ներխուժել մյուսների տարածք (և՛ ֆիզիկական առումով, և՛ մենթալ առումով):
Մեր հասարակությունը խորապես հիվանդ հասարակություն է. նույնիսկ երեխաներին դաստիարակելու մեր առանձնահատկությունները դա են ցույց տալիս, մարդիկ երեխաներին «չի կարելի» չեն ասում` չհասկանալով, որ հենց այդ «չի կարելի»-ներն են, որ պիտի այդ երեխաների մեջ ձևավորեն այն օրենտիրները, ըստ որի նրանք պիտի հետագայում կայանան որպես սոցիումի անդամ, որտեղ յուրաքանչյուր ոգ ունի իրավունքներ և պարտավորություններ, առաջին հերթին, մյուսների իրավունքները հարգելու առումով:
Իսկ հակասոցիալական մարդը ուրիշների իրավունքները չի հարգում ու հետևաբար չի ընդունում, որովհետև փոքր ժամանակ նրան ծնողները սովորեցրել են, որ իրեն ամեն ինչ կարելի է: Այսպիսի օրինակները շատ շատ են ցավոք, երևի թէ հայությունը, այսօրվա դրությամբ, միակ հանրույթն է աշխարհում, որը այսպիսի դաժանությամբ գործում է ինքն իր դեմ: Ինքնաոչնչացման մեխանիզմը պոզով ու պոչով չի լինում, դա հենց այն է, ինչը այսօր հատուկ է մեր ժողովրդին:
Մեր արժեհամակարգը գործում է մեր գոյության դեմ, մեր հերոսները մեր դահիճներն են (պատահական չի, որ մեր քաղաքներում սովետական ու ռուսական կայսրությանը ծառայություն մատուցած հայազգի վիժվածքների արձաններն են կանգնած): Մեզանում փաստորեն ամոթ է նորմալ մարդ լինելը, որովհետև նորմալ մարդ լինելով չես կարողանա գոյատևել այստեղ, մեզանում պիտի գող ու ավազակ լինես, կամ ստորաքարշ ու ծախու լինես, որպեսզի քո տեղը կարողանաս ապահովել այս գժանոցում, որպեսզի քեզ հարգեն, որպեսզի լավ տղա համարվես: Սա մասայական փսիխոզի հերթական դրսևորումներից մեկն է (մյուս դրսևորումներին նախկինում անդրադարձել եմ արդեն): Կարճ ասած - գժանոց բաց երկնքի տակ:
Թորոս Ալեքսանյան. ֆեյսբուք: