Արշիլ Գորկուն հիշեցնող ամեն ինչ հանվել է Վանից
Թուրքիայի Մեջլիսի հայզգի պատգամավոր Կարո Փայլանը այցելել է Վան: Այս մասին գրում է «Ակօս»-ը:
Հայազգի պատգամավորը նշել է, որ ծնունդով Վանից հայտնի հայ գեղանկարիչ Արշիլ Գորկու թաղամասի մոտ գտնվող աղբյուրը, որը վերակառուցվել էր 2015թ.-ին, դադարել է գործել, իսկ Գորկու մասին հիշատակող բացատրական պաստառը հանվել է քաղաքապետարանի կողմից: