Հետաքրքիր է, մենակ Հայաստանու՞մ է, որ...
Հետաքրքիր է, մենակ Հայաստանու՞մ է, որ...
- մանկական երկաթուղին ապուպապերից մնացած ժառանգություն է…Նախորդ դարի 50-60 ական թվականների՝ նույն գույներով, նույն կառամատույցով, Կայարանի կիսավեր շենքով, չորացած ավազանով, Վանոյի մի գիշերվա մեջ տեղադրած «կուստարնի» սարքած կամրջով, երթուղու կարճությամբ Գիննեսի ռեկորդների գրքի մեջ «տեղ գտած», վագոնների ճռռոց-ճռճռոցով: Ամեն վայրկյան քեզ թվում է հիմա կքանդվի:
- բոլորը բողոքում են բոլորից, բոլորը գիտեն ամեն ինչ, բոլորը պատկերացնում են, բայց իրականում ոչ մի բան չեն անում, որ վերացնեն: Բոլորը միայն քննադատող ու խորհուրդ տվող են..
- մայրաքաղաքի զբոսայգու «чертовое колесо»-ն իսկական «սատանայի անիվ է», վտանգավոր, նախորդ դարի և որ ամենաահավորն ու սարսափելին է՝ կոմունիստական: Ու միշտ նախանձում է Թբիլիսիի Ֆունիկլյորի այգու իր ժամանակակից «նմանակին»
- մայրաքաղաքի անունով լիճ կա: Բայց և չկա: Կարծես ինքը լիճ չլինի, այլ ջրային մեծ զանգված: Մի նավ կա Հրազդան գետում, այն էլ մոթել ու ռեստորան է, մի կերպ կիրճում սթրված:
Պատկերացնու՞մ եք լիճ լիներ, իսկական հանգստյան գոտի, մաքուր, կարուսելներով, ատրակցիոններով, զվարճանքի մանկական օբյեկտներով, պուրակներով, անտառներով: Նավակներով, որ մի ափից մյուսը գնաս, զվարճանաս, զբոսնես՝ հետ գաս…Է՜՜՜… - բանանը դարձել է կռվախնձոր: Ու այդ «կռվախնձոր կոչեցյալ պտուղը» անընդհատ կռվում է խեղճուկրակ բանանների հետ:
-(շարունակելի)
Ռոբերտ Մելքոնյան.ֆեյսբուք: