Շերոն Սթոունը նոստալգիայի մեջ է գցել իր երկրպագուներին (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը հրապարակել է «Հիմնական բնազդ» էրոտիկ թրիլերին վերաբերող իր փորձերի տեսագրությունը: Դերասանուհին հոլովակը հրապարակել է ինստագրամյան իր էջում:
Այդ կինոնկարում խաղացած դերը հանգուցային է դարձել Սթոունի կարիերայում: Դրան հավակնում էին այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք են՝ Ջուլյա Ռոբերթսը, Մեգ Ռայանը և Էմմա Թոմփսոնը, բայց ռեժիսոր Պոլ Վերհովենը նրանց բավարար սեքսուալ չի համարել: Ֆիլմում Սթոունի խաղընկեր Մայքլ Դուգլասը նկարահանումներն ավարտելուց հետո հարկադրված է եղել բուժում անցնել սեռական մոլագարության դեմ: