Թողարկվել է «Ստալինի մահը» բրիտանական կատակերգության առաջին թրեյլերը(տեսանյութ)
«Ստալինի մահը» համանուն կոմիքսի էկրանավորումն է, որն ստեղծվել է ֆրանսիացիներ Ֆաբիեն Նուրիի և Տիերի Ռոբենի կողմից: Ավելի վաղ Իանուչին նկարահանել է «Պարանը՝ վզին» քաղաքական կատակերգությունը և «Փոխնախագահը» սերիալը: Նրա նոր ֆիլմի պրեմիերան կկայանա Տորոնտոյի կինոփառատոնում, այն համաշխարհային վարձույթում կհայտնվի սեպտեմբերի 15-ին: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն: