Թուրքիայում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մուղլա նահանգում այսօր տեղի ժամանակով ժամը 14։16-ին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է Բոդրում շրջանում, հիպոկենտրոնը՝ 21.79 կմ խորության վրա։ Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։