Իրանի հյուսիս-արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի
Իրանի հյուսիս-արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 11 մարդու։ Այս մասին գրում է «Tasnim»-ը:
Գոլեստան նահանգում ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար զինծառայողներ են ուղարկվել։
Ուժեղ անձրևները, որոնք Իրանի մի շարք հյուսիսային և հյուսիս-արևելյան նահանգներում ջրհեղեղների պատճառ են դարձել, սկսվել են շաբաթվա սկզբին։ Փրկարարները օգնել են ավելի քան 2000 բնակչի։