Քիմի նշանադրության մատանին արժի 500.000 ֆունտ` բացառիկ ադամանդով
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի մոտալուտ ամուսնությունը բամբասանք չէ: Ըստ մամուլում տարածված հրապարակումների` զույգն արդեն նշանադրվել է:
Ճիշտ է, նշվում է, որ Քանյեն սիրելիին նշանադրության մատանի չի նվիրել նշանադրության օրը. նա դա արել է աղջկա ծննդյան կապակցությամբ' Քիմին նվիրելով 500.000 ֆունտ արժողությամբ մատանի: Մատանու վրա կա բացառիկ ադամանդ, իսկ դիզայնով զբաղվել է հենց ինքը' Քանյեն:
Աղբյուրները պնդում են.
«Նա այժմ ավելի ուժգին է սիրում Քիմին, և անհամբեր սպասում է հարսանիքին»:
Ըստ շշուկների` զույգը պատրաստվում է ամուսնանալ սեպտեմբերին` Փարիզում: