Թուրքիայում «ԻՊ»-ի 3 դահիճների են ձերբակալել
Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչակկան խմբավորման երեք ենթադրյալ դահիճների: Այսպես, այդ երեք անձինք կասկածվում են արմատական խմբավորման առաջադրանքով սպանություններ կատարելու մեջ: Այս մասին գրում է KP.ru-ն՝ հղում տալով «Anadolu»-ին:
Ինչպես հայտնի է դարձել Սիրիայի քաղաքացու սպանության դեպքի հետաքննության ընթացքում, որը կատարվել է այս տարվա հուլիսին, իրավապահ մարմինները միաժամանակ երեք հատուկ գործողություններ են կատարել երկրի հարավարևելյան նահանգներում, ինչպիսիք են Գազիանթեփը, Մալաթիան և Շանլըուրֆան: Ձերբակալվածների մոտ զենք են հայտնաբերել, որոնք օգտագործվել են սիրիացուն սպանելու համար:
Ձերբակալված տղամարդիկ մտադիր էին հարձակվել մարդկանց վրա, ում գործողությունները «ԻՊ»-ի դեմ են ուղղված եղել: