Եղիսաբեթ թագուհին փակ «փարթի» է կազմակերպել
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին թույլտվություն է տվել Վինձորյան ամրոցում թագավորական պալատի 500 աշխատակիցների և նրանց հյուրերի համար փակ խնջույք անելու համար: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Ինչպես հաղորդվում է, երեկույթի գլխավոր թեման «ABBA» շվեդական երաժշտական քառյակի ստեղծագործություններն են եղել: Խումբը հայտնի է եղել 1970-ական թվականներին:
Հյուրերն այն ժամանակվա հայտնի հանդերձանքներով են եղել: Երեկույթի թեմատիկան պատահաբար չի ընտրվել: «Dancing Queen» երգը Եղիսաբեթ թագուհու ամենասիրելի երգերից մեկն է համարվում:
«ABBA» խումբը երաժշտական պատմության ամենահայտնի խմբերից մեկն է, այն ստեղծվել էր 1972 թվականին և թողարկել 8 ալբոմ: