Ջրհեղեղ Իրանում. կան զոհեր
Իրանի Հորասան-Ռեզավի նահանգում ջրհեղեղի հետևանքով 9 մարդ է մահացել, ևս 4-ն անհետ կորել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «IRNA» լրատվական գործակալությանը:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ անհետ կորածների թվում զբոսաշրջիկներ կան:
Ջրհեղեղի հետևանքով վնասվել է 114 ավտոմեքենա, որոնց մի մասին ջրի հոսքերը քշել են կիլոմետրերով:
Ջրհեղեղը հորդառատ անձրևների հետևանքն է: Անձրևները սկսվել էին օգոստոսի 11-ին: