Մակրոնը կոչ է արել խուսափել Հյուսիսային Կորեայի շուրջ լարվածություն ստեղծելուց
Ֆրասնսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը անհանգստություն է հայտնել Հյուսիսային Կորոեայի շուրջ լարվածության աճի առիթով և բոլորին կոչ է արել խուսափել երկրի շուրջ արհեստական լարվածությունից: Այս մասին գրում է «РиаНовости»-ն:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի աշխատանքը, որպեսզի Փհենյանը վերսկսի երկխոսությունն առանց պայմանների: