Խոշոր ավտովթար` «Տաշիր» հանրախանութի դիմաց. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղ ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի բնակիչ, 25-ամյա Գոռ Մկրտչյանը Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում՝ «Տաշիր» հանրախանութի դիմաց, իր կողմից վարած ВАЗ 2109 մակնիշի 03 ՏՏ 624 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 26-ամյա Գոռ Ավետիսյանի կողմից վարած ВАЗ 2107 մակնիշի Լ 0498 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ 2107-ի ուղևոր, 17-ամյա Միքայել Գրիգորյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ ВАЗ 2109-ի վարորդ Գ. Մկրտչյանն ու նրա ուղևորներ, 24-ամյա Արմեն Հովհաննիսյանը, 24-ամյա Ալբերտ Պետրոսյանը, 21-ամյա Ռոբերտ Մավիսակալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: