Դոնի Ռոստովում հայը գլխատել է կնոջը, այնուհետեւ ինքնասպանության փորձ կատարել
News.am-ը գրում է.Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում Ջավախքի Սուլդա գյուղի բնակիչը գլխատել է կնոջը:
Սուլդայի գյուղապետ Զարզանդ Կարապետյանը նշեց, որ կնոջը սպանելու մեջ կասկածվողը Վոլոդյա Գեւորգյանն է, որը 1993թ. ապրում է Ռուսաստանի Դաշնությունում: Վոլոդյա Գեւորգյանը ծնունդով Լոռու մարզի Սպիտակ քաղաքից է, իսկ մայրը Սուլդայից, նրան մեծացրել են մոր կողմից տատիկը եւ պապիկը: Նրա սպանված կինը՝ 39-ամյա Սիրուն Վարդիկյանը եւս Սուլդայի բնակիչ է:
Ըստ տեղեկությունների Վոլոդյա Գեւորգյանը դանակահարել է կնոջը, այնուհետեւ գլխատել նրան, որից հետո փորձել է ինքնասպանություն գործել: Ըստ գյուղում տարածված տեղեկությունների, նա այդ քայլին է գանցել խանդի պատճառով: