Վիկտերիա Բեքհեմը և Էվա Լոնգորիան զվարճացել են Էդ Շիրանի համերգին (լուսանկարներ և տեսանյութեր)
Հինգշաբթի գիշերը մտերիմ ընկերուհիներ Վիկտերիա Բեքհեմը և Էվա Լոնգորիան Լոս-Անջելեսում զվարճացել են Էդ Շիրանի համերգին: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
42-ամյա «Հուսահատ տնտեսուհի» Լոնգորիան իր ինստագրամյան էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել 43-ամյա ընկերուհու հետ, որտեղ նրանք զվարճալի անիմացիոն դիմակներով են: Նա նաև սելֆի է հրապարակել Շիրանի հետ, որը արել է համերգից հետո:
Համերգից հետո նրանք ճաշել են Բրուկլին Բեքհեմի ավագ որդու ռեստորանում: Նշենք նաև, որ աստղը մեկ շաբաթ առաջ ներկա է գտնվել Սերենա Վինուսի ռետրո երեկույթին, ով շուտով մայրանալու է: Ռետրո ոճով երեկույթին նեկա են գտնվել նաև Սերեն Վինուսի քույրը, երգչուհի Կելի Ռոուլանդը և Սիարան, ով վերջերս է լույս աշխարհ բերել իր երկրորդ երեխային: