Քաղաքական ցինիզմ և պատմական անգրագիտություն. ռուս պատգամավորի բնորոշումը՝ Լեհաստանի կողմից ԽՍՀՄ-ին ուղղված մեղադրանքներին
Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, ով ԽՍՀՄ-ին մեղադրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելու մեջ, թեթևամիտ վարմունք է ցուցաբերել, քանի որ խրախուսում է ռևանշիստներին, նացիստների հոգևոր ժառանգորդներին: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում տալով Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Լեոնիդ Սլուցկիին:
Վերջինիս խոսքով՝ լեհական արտաքինքաղաքական գերատեսչության ղեկավարը «քաղաքական ցինիզմի և պատմական անգրագիտության ծայրահեղ աստիճանին է հասել»: Սլուցկին ընդգծել է, որ մեղադրանքները, իբր Երկրորդ համաշխարհային պատերազմը ԽՍՀՄ-ն է սկսել, «պետական անարգանքն» արդարացնելու և պատմությունը նորից գրելու հերթական փորձն է:
Պատգամավորը հիշեցրել է, որ Պետդուման քննադատել է Լեհաստանին ազատարար-զինվորների հուշակոթողները հանելու համար: