Պուտինը հայտնել է ՌԴ կարևորագույն առաջնահերթությունների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մարզիկներին և ֆիզկուլտուրայի ոլորտի ու սպորտի մարդկանց մասնագիտական տոնի առթիվ: Նրա շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում: Այս մասին հայտնում է «РЕН ТВ»-ն:
«Սպորտի զարգացումը և ֆիզիկական մասսայական շարժման բարձր ձեռքբերումներն իրավամբ պետական քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից են»,-նշել է ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով՝ ռուս մարզիկների հաղթանակները խոշորագույն մրցաշրջաններում ծառայում են որպես «երիտասարդության հայրենասիրական դաստիարակման հիմքը» և բացի այդ, երիտասարդներին մղում են դեպի առողջ ապրելակերպ, օգտակար և ակտիվ կյանք:
Ռուս առաջնորդը հավելել է, որ վերջին տարիներին իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրում երկրի սպորտային ենթակառուցվածքները կատարելագործելու համար: