Գայթակղիչ Իրինա Շեյքի նոր ֆոտոնախագիծը (լուսանկարներ)
31-ամյա Իրինա Շեյքն աշխատում է հերթական ֆոտոնախագծի վրա, ինչը հասկանալի է դարձել սուպերմոդելի «Instagram»-ից: Աստղը սև-սպիտակ լուսանկար է հրապարակել նկարահանումներից: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Նկարահանումներն անց են կացվել կա՛մ «Love Magazine»-ի համար, կամ «Marc Jacobs» բրենդի: Հենց այս երկու ընկերություններն է նշել Շեյքը գրառման մեջ: Ինքը՝ Իրինա Շեյքը, մանրամասներ չի ներկայացրել՝ ենթադրությունները թողնելով իրեն հետևող օգտատերերին:
Երկրպագուներին հետաքրքրել են ոչ միայն «գաղտնի» նախագծերը, այլև մոդելի կազմվածքը: Շեյքը դստեր ծննդից հետո շատ արագ վերադարձավ մոդելային կյանք և վերականգնեց շքեղ կազմվածքը, որով չեն դադարում հիանալ նրա երկրպագուները: