Զինված ամերիկացին փորձել է փչացնել Բրիթնի Սփիրսի ելույթը (տեսանյութ)
Օրերս Բրիթնի Սփիրսը ելույթ է ունեցել Լաս Վեգասում: Համերգին բավականին շատ հյուրեր են եղել և ամեն ինչ կարգին է եղել, մինչև բեմում չի հայտնվել խուլիգանը, ով փորձել է փչացնել Բրիթնիի շոուն: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Երկրպագուներից մեկը նկարահանել է պահը, երբ ինչ-որ տղամարդ բարձրացել է բեմ, սակայն անվտանգության աշխատակիցները նրան չեն թողել մոտենալ աստղին: ԶԼՄ-ներում անգամ հաղորդվում է, որ երիտասարդը զինված է եղել: Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են խուլիգանի ինքնությունը: Նա 37-ամյա ամերիկացի Ջես Վեբբն է եղել: Դեռևս չի հաղորդվել, թե ինչու է տղամարդը ցանկացել փչացնել համերգը:
Բրիթնին, չնայած պատահարին, չի ընդհատել ելույթը: