Մայր լինելն իմ կարևորագույն աշխատանքն է. Քիմ Քարդաշյանը պատմում է՝ ինչպես է փոխվել կյանքը մայրանալուց հետո (լուսանկարներ)
36-ամյա հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը որդիների և դուստրերի օրվա կապակցությամբ իր կայքում տոնական գրառում է հրապարակել և կիսվել մայրության մասին իր մտքերով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Իմ սերը երեխաների հանդեպ պայմանականություններից զերծ զգացմունք է: Ես միշտ կսիրեմ նրանց և կաջակցեմ, ինչով էլ որ նրանք զբաղվեն: Ես մեծացել եմ համերաշխ ընտանիքում, իսկ երբ ինքս մայրիկ դարձա, հասկացա իմ ծնողների, եղբոր, քույրերի և իմ ամուր կապը: Երեխաների հետ կարող են թռիչքներ և անկումներ լինել, սակայն ես միշտ շատ նոր բաներ կիմանամ նրանցից: Մայրիկ լինելն իմ ամենակարևոր աշխատանքն է»,-նշել է Քիմը:
«Երբ ծնվեցին իմ երեխաները, առաջնահերթությունները փոխվեցին: Հայտնվեց Նորթը, և ես ցանկացա նրա կողքին լինել, որպեսզի ընդհանուր հիշողություններ ունենամ և կիսվեն դրանցով: Սկսում ես իսկապես հասկանալ, որքան արժեք ունի կյանքը: Երեխաներն ինձ ստիպում են շուրջբոլորս նայել այլ աչքերով և ոգեշնչում են լինել իմ ավելի լավ տարբերակը: Պետք է խոստովանել, որ Քարդաշյանների նոր սերունդը հրաշալի է»,- նշել է նա: