Ի՞նչ կլինի, եթե Սաակաշվիլին հայտնվի Ուկրաինայի սահմանին
Կիևը Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի մոտ եղած անձնագիրն ուժը կորցրած է համարում, դրա համար էլ եթե Սաակաշվիլին հայտնվի Ուկրաինայի սահմանին, նրանից կվերցնեն փաստաթուղթը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Եթե Սաակաշվիլին հայտնվի Ուկրաինայի սահմանին, պետական սահմանային ծառայության աշխատակիցները կխլեն նրա ուկրաինական անձնագիրը: Այս մասին հայտնել է վերոնշյալ ծառայության նախագահի օգնական Օլեգ Սլոբոդյանը:
«Եթե քաղաքացին, ում անձնագիրը չի գործում, հայտնվում է Ուկրաինայի սահմանին, ապա ըստ սահմանադրության՝ մենք պետք է նրանից վերցնենք անձնագիրը և բնականաբար այդ քաղաքացուն չի թույլատրվում մտնել Ուկրաինայի տարածք»,- նշել է նա:
Նա հավելել է, որ դեպքերի այլ զարգացում չի նախատեսվում այդ դեպքում: