Թրամփը հրաժարվել է խոսել Մադուրոյի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է խոսել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Ինչպես հաղորդվում է, երեկ՝ օգոստոսի 11-ին, Մադուրոն Սպիտակ տնից խնդրել է հեռախոսազրույց ունենալ Թրամփի հետ:
Նույն ժամանակ ամերիկացի նախագահի քարտուղարությունն ընդգծում է, որ Թրամփը Կարակասին հորդորել է հարգել սահմանադրությունը և մարդու իրավունքները, ինչպես նաև հորդորել է դադարել ճնշել իր ազգին: Սակայն Վենեսուելայի իշխանությունները չեն լսել ամերիկյան կողմին:
Ավելի վաղ Մադուրոն հայտնել էր, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ: