Սենց էլ ապրում ենք, սպասելով մի հավակնորդի, ով ի սկզբանե ապուշ չի լինի
Հասկացեք չկան չար ու բարի մարդիկ: Մարդիկ տարբերվում են միայն իրենց անցած ուղիով ու ըստ դրա ձևավորված աշխարհայացքով: Էն քաղաքական բախումը, որին մենք ականատես ենք լինում, իրականում տեղի էր ունենում ՀՀ նորագույն պատմության ողջ ընթացքում:
Միշտ եղել են հավակնորդներ, որոնք կարծել են, որ իրենք ավելի լավ կարող են կառավարել, սակայն դա ապացուցելու փոխարեն ման են եկել «ռազմավարական» գործընկերներ, որ պայքարը հեշտացնեն: Սահմանափակ ներքին շուկայի պայմաններում այդ ռազմավարական գործընկերների փնտրտուքը հավակնորդներին երկրի սահմաններից դուրս է տարել: Ինչ-որ պահի մտածել են, որ զիջումներ խոստանալով, բան չի փոխվի, ինչ որ պահի նույնիսկ ենթադրել են, որ բուն զիջումն էլ այդքան էլ վատ գաղափար չէ: Բարեբախտաբար դեռ ոչ մեկի չի հաջողվել այդ զիջումներին գնալ:
Հիմա էլ ունենք հավակնորդ, որին թվում է, թե կարող ենք հանգիստ թուրքերին իրենց ուզածը մասամբ տալ, ռուսին իր ուզածը ու հանգիստ ապրել՝ ոչ մեկին չխանգարելով: Մինչդեռ, գալով իշխանության, նրանք բոլորը հասկացել են, որ նախ ոչ մի զիջում մեզ հանգիստ կյանք չի ապահովի, երկրորդն էլ բնակչության համընդհանուր հուզականությունը չի թույլ տա զիջման գնալ ու դա մարսել: Սենց էլ ապրում ենք, սպասելով մի հավակնորդի, ով ի սկզբանե ապուշ չի լինի ու չի փորձի, սատանայի հետ խաղեր տալով, ճանապարհը կտրի... ու հետո կրակն ընկնի սատանի ձեռը:
Ընդ որում բոլորն են սպասում, բոլորին է դա պետք:
Սերժ Սարգսյանը 30 տարի է պատերազմող երկրի ղեկավարներից է, իսկ Կարեն Կարապետյանը 10 տարի ռուսական հիմնարկի զավ.խոզ է եղել: Ուրիշ ձև չէր էլ կարա լիներ:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: