Ինչո՞ւ է Բարաք Օբաման որոշել վերադառնալ մեծ քաղաքականություն
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Նա մտադիր է դեմոկրատական կուսակցությանն օգնի վերականգնել իր դիրքերը՝ 2016-ի նախագահական ընտրություններին պարտություն կրելուց հետո:
Առաջիկա շաբաթներին Օբամայի օգնականները կսկսեն մշակել ռազմավարություն, որը թույլ կտա նրան զգալի դեր կատարել ներկուսակցական քաղաքականության մեջ՝ հատկապես վերաբերում են դրամական միջոցների հավաքման հարցում:
Սակայն այդ ռազմավարությունը որոշակի վտանգներ է պարունակում՝ եթե Օբաման սկսի չափից ակտիվ մասնակցել դեմոկրատական կուսակցության կյանքին, դա Թրամփին թույլ կտա դեմոկրատների դեմ ուղղված նրա հարվածները հենց Օբամայի վրա կենտրոնացնել։
Բացի այդ՝ Օբաման չպետք է հավակնի կուսակցության դրոշակակրի դերին, քանի որ չի կարող մասնակցել 2020 ու 2024 թթ նախագահական ընտրություններին։ Հետևաբար, դեմոկրատները պետք է մեկ այլ առաջնորդ գտնեն առաջիկա ութ տարիների համար։
Այդուհանդերձ՝ Օբամայի ազդեցությունն ու փորձը կարող են օգտակար լինել նախընտրական քարոզչությունների անցկացման համար միջոցների հավաքման հարցում։ Վերջին ընտրություններում, գրում է «Washington Examiner»-ը, հանրապետականները վստահաբար գերազանցեցին դեմոկրատներին՝ հավաքելով 13․5 մլն դոլար, մինչդեռ նրանց քաղաքական մրցակիցները հավաքել էին ընդամենը 5․5 մլն դոլար։