Ջիջի Հադիդը` Missoni իտալական բրենդի նոր դեմք
Missoni իտալական մակնիշի նոր դեմքը դարձել է ամերիկացի թոփ-մոդել Ջիջի Հադիդը: Այդ մասին հայտնել է «ProFashion»-ը:
Նա մասնակցել է նոր գովազդային արշավին եւ ներկայացրել հագուստի մի քանի մոդելներ՝ տրիկոտաժե շրջազգեստներ, կարդիգաններ, բրդյա լեգինսներ եւ 1960-ական թվականների ոճով կարված կլյոշ տաբատներ:
Missoni-ն իտալական ընկերություն է, որը կողմնորոշված է դեպի շուկայի լյուքս սեգմենտը: Այն հիմնադրվել է 1953 թվականին: Ֆիրման թողարկում է հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, ինչպես նաեւ լողազգեստներ, կահույք, տեքստիլ եւ պարֆյումերիա: Ընկերության ֆիրմային նշանը ոլորագծերով փրինթն է: Ջիջի Հադիդն ամերիկացի մոդել է, Tom Ford-ի մի քանի շարքերի դեմքը, Victoria’s Secret-ի մոդելը, բացի այդ, նա նկարահանվել է Pirelli-ի 2015 թվականի օրացույցի համար: