Հերիք է պոպուլիզմով զբաղվեք կամ գործ արեք, կամ վերադարձեք մայրենիք...
Էս մի շաբաթ է՝ օրը 15 անգամ լսում եմ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման մասին վարչապետի խոսքերը, սակայն միջոցներից մենակ էժան վարկերի մասին եմ լսում: Ընկերներ, էժան վարկը արդյունավետություն չի բարձրացնում, ընդհակառակը խրախուսում է պորտաբուծությունը: Ներդրում է պետք անել այն ոլորտներում, որտեղ կարելի է թանկ վարկ տալ:
Երևի չեք հավատա ինձ, բայց Իսրայելը ավոկադո արտահանելով չի Իսրայել դարձել, իրենց արտահանման մեջ մթերքը 4%-ի կարգի է, իսկ ՀՆԱ-ում՝ էլ ավելի քիչ: Մենք այդ ցուցանիշով աշխարհի ռեկորդակիրներից ենք: Նա ով ՀՀ ռեսուրսները լինի դա բնական (ջուրը մասնավորապես), մարդկային, թե ֆինանսական, ուղղում է դեպի գյուղատնտեսություն երկիրը մոտեցնում է կոլապսին: Գյուղատնտեսությունը, ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի ամենաանարդյունավետ ոլորտն է և, ըստ այդմ, փող մսխելու լավագույն տարբերակ:
Պարզապես ԱՄՆ-ում և Ֆրանսիայում այդ մսխումը մսխողին ռեյտինգ է բերում, ձեր ինչի՞ն ա պետք: Էդ 71%-ը սարքե՞ք 73%: Կամ, որ սարքեք, ի՞նչ, մեկ է, պետք եղած վախտ, փողոց դուրս չեն գա: Լոքյանը, Աբրահամյանն ու Ծառուկյանը 3 օրում ձեր մի տարվա «գործը» ջուրը կգցեն, որովհետև հայ մարդը մի շատ հրապուրիչ աղջկա կարա «ուզի», բայց պսակվելուց լրիվ ուրիշ աղջիկ առնի: Մեզ պետք են իրանական գազն ու ինտերնետի կաբելը, չինական ճանապարհն ու ինքնաթիռները, եվրոպական շենգենն ու արևմտյան այլընտրանքային էներգետիկան: Մեզ պետք է Համահայկական բանկ, երկար փողերով:
Մեզ լիքը Ալեքսանյան Սամվել է պետք, նույնիսկ, եթե դուք իրենց կողքը կոմպլեքսավորվում եք: Ու պետք ա ռսներին ստիպել, որ իրենց խոստումներից գոնե մեկը կատարեն: Հերիք է պոպուլիզմով զբաղվեք կամ գործ արեք, կամ վերադարձեք մայրենիք...
Հ.Գ. Իսրայելի ՀՆԱ-ում գյուղատնտեսությունը – 2,5% է կազմում, Իտալիայում (Տոսկանան ընդեղ ա) - 2%, Շվեյցարիայում – 1,3%, Սինգապուրում - 0%, իսկ Հայաստանում - 20%!!!!!
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: