Իրանցի «աշխարհիկն» ու «միստիկը»
Գնացքում 2 երիտասարդ իրանցիներ էին նստած դիմացս, որոնցից մեկը տխուր պատմում է ընկերների հետ երեկ գիշեր ունեցած կենցաղային վեճի մասին, որի պատճառով հեռացել է իրենց վարձած ընդհանուր բնակարանից ու գիշերն անցկացրել դրսում։
Մյուսը, որ լսում էր ամբողջ պատմությունն ակնդետ ուշադրությամբ և առանց ընդհատելու, մի պահ նայեց խորհուրդ ակնկալողի հայացքով իրեն նայող հայրենակցի դեմքին ու ասաց.«Դրանց բաց թող ու կպիր Աստծուն (Ūnā rō vel kon, bečasb be xodā)»:
Կողքից լսողի համար ոչինչ չասող ու ոչ մի լուծում չտվող «խորհուրդը», ըստ էության, դուր չեկավ նաև «աշխարհիկին», որն առանց հայրենակցին ցտեսություն ասելու հաջորդ իսկ կանգառում իջավ։
Արտյոմ Տոնոյան. Ֆեյսբուք: