Թուրքիայում «ԻՊ» անդամ ռուսաստանցուն 6 տարվա ազատազրկման են դատապարտել
Թուրքիայում ձերբակալված ՌԴ քաղաքացի Ռենատ Բակիևին, ով իբր ծրագրում էր դրոնի միջոցով ամերիկյան ռազմական օդանավի հարվածել, դատապարտել են 6 տարի և 3 ամիս ազատազրկման: Այս մասին հայտնում է «Sabah»-ը:
Նշվում է, որ դատավճիռը կայացվել է առանց մեղադրյալի ներկայության,դեռ այն ժամանակ, երբ չէր ձերբակալվել: Այժմ նրան նոր մեղադրանքներով դատ է սպառնում:
Թուրքիայի իրավապահները համարում են, որ Բակիևը անդամակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: