Սաակաշվիլին Ուկրաինա կգնա երկու ոտքով, երկու ձեռքով
«Նոր ուժերի շարժում» կուսակցությունը պատրաստվում է Ուկրաինայի սահմանին ընդունել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին և նրա համար դեպի Ուկրաինա մուտք ապահովել: Այս մասին գրում է Vesti.ru-ն: Այս մասին հաղորդել է նրա դաշնակից, Ուկրաինայի գլխավոր դատախազության նախկին տեղակալ Դավիդ Սակվարելիձեն:
Նա հաղորդել է, որ ընկերների հետ աշնանը կհանդիպի Սաակաշվիլիին սահմանին և «Միխայիլն ամեն դեպքում կմտնի Ուկրաինա երկու ոտքերով, երկու ձեռքերով»:
Թե սահմանի որ մասում տեղի կունենա երկար սպասված հանդիպումը, նա չի պարզաբանել՝ հավելելով, որ դա դեռևս չի որոշվել:
Հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զրկել է Սաակաշվիլին քաղաքացիությունից իր մասին սխալ տվյալներ տրամադրելու պատճառով: