Ամերիկացի դիվանագետները գազազել են. Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտությունը նվազեցնելու համար, Պետքարտուղարության պաշտոնյաները խիստ բարկացել են: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Politico»-ին:
Այսպես, նրանցից մեկը Թրամփի խոսքերը համարում է անհավատալի չափով բարոյալքող են և անհարգալից՝ ընդգծելով, որ դրանք կարող են խթանել ԱՄՆ պետական քարտուղարության շատ աշխատակիցների՝ աշխատանքից դուրս գալուն:
Արտաքին քաղաքական գերատեսչության մեկ այլ աշխատակից հաղորդել է, որ ինքը և իր գործընկերները պարզապես հուսալքված են և դա, իր կարծիքով, «սարսափելի ահազանգ է իրենց աշխատակիցների համար», որը նա առանց հայհոյանքի մեկնաբանել չի կարող: