Ֆրանսիացի բիզնեսմեն փեսան. Պեսկովի 19-ամյա դուստրը նոր սիրեցյալ ունի (լուսանկարներ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի 19-ամյա դուստր Ելիզավետան սիրավեպ է սկսել Ֆրանսիայում ապրող երիտասարդ ձեռնարկատեր Լուի Վալդբերգի հետ: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ աղջիկը «Instagram»-ի ի միկրոբլոգում համատես սև-սպիտակ լուսանկար է հրապարակել սիրելիի հետ, ում արդեն մեղմորեն գրկում և այտից համբուրում է: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Պեսկովի ժառանգի նոր սիրեցյալը զբաղվում է «Tazer Lighter» կրակայրիչների արտադրությամբ: Ինչպես պարզվել է, Լուին մտադիր է ակտիվորեն ընդլայնել իր բիզնեսը նաև Ռուսաստանում: Եվ այս հարցում նրան ակտիվորեն օգնում է 19-ամյա Ելիզավետան: Նա զբաղեցնում է Ռուսաստանի «Аванти» ձեռնարկատերների ասոցիացիայի երիտասարդ ձեռնարկատերերի բաժնի խորհրդականի պաշտոնը:
Հիշեցնենք, որ նախկինում Ելիզվետան հանդիպել է Յուրի Մեշերյակովի հետ, և նրանց նշանադրության մասին հայտնի էր դարձել, երբ աղջիկը 17 տարեկան էր: Սակայն հարսանիքի մասին հայտարարած զույգը շուտով բաժանվեց: