«HBO»-ն հաքերներին տեղեկությունների դիմաց կլորիկ գումար է առաջարկել
«HBO» հեռուստացանցը հաքերներին 250 հազար դոլար է առաջարկել: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Variety»-ին:
Հաղորդվում է, որ առաջարկ-ուղերձն արվել է հուլիսի 27-ի ամսաթվով: Ըստ ամենայնի՝ այն ուղարկվել է ի պատասխան ինֆորմացիոն մասշտաբային հոսքի մասին տեղեկացնող հոլովակի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «HBO»-ի նման նամակ ուղարկելու նպատակը ժամանակ շահելն է: Նույնպես ենթադրվում է, որ նման գումարը հաքերներին կգոհացնի: Հեռուստացանցից հրաժարվել են մեկնաբանություններ տալ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել, որ հաքերների ձեռքում են հայտնվել նաև «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղերի մասին անձնական տվյալներ: